top of page

Ընդհանուր դրույթներ
և պայմաններ

 

Սույն ընդհանուր դրույթները և պայմանները, (այսուհետ` Պայմաններ) սահմանում և կարգավորում են “Your Library” ընկերության (այսուհետ՝ Ընկերություն, Մենք) www.yourlibrary.am դոմեյն հասցեում գործող կայքով (այսուհետ՝ Կայք, «www.yourlibrary.am») ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները։

Մուտք գործելով կայք, օգտագործելով կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ Դուք՝ որպես օգտագործող (այսուհետ նաև Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ), հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել եք սույն օգտագործման պայմանները և անվերապահորեն ընդունում եք դրանք:

Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, ցանկացած պահի, միակողմանի, փոփոխելու կամ լրացնելու սույն Պայմանները: Պայմանների փոփոխության կամ լրացման դեպքում ընկերությունը հրապարակում է նորացված պայմանները իր կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողը պարտավորվում է ժամանակ առ ժամանակ այցելել կայք և ստուգել պայմանների փոփոխությունները: Կայքից օգտվելու համար նոր պայմանները պարտադիր են դրանց հրապարակման պահից։

Վեճերի դեպքում կողմերը պարտավոր են նախաձեռնել վեճի արտադատական լուծման ընթացակարգ` պահանջատեր կողմի գրավոր կամ էլեկտրոնային փոստով ներկայացվող դիմումի հիման վրա, որի ժամկետը սահմանվում է երկու շաբաթ՝ պահանջատիրոջ դիմումը ներկայացնելու պահից։ Կայքից օգտվելու հետ կապված վեճերը ընդդատյա են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին։

Մտավոր սեփականություն․

Կայքի բովանդակությունը (ներառյալ՝ պատկերներ, գրավոր և տեսողական այլ նյութեր) համարվում է տեղեկատվական բաց աղբյուր և ըստ անհրաժեշտության տրամադրվում է օգտագործողներին և թիրախային այլ լսարանների: Բացառություն է կազմում այն մտավոր սեփականությունը, որը պատկանում է երրորդ անձանց որպես միակ սեփականատեր կամ համասեփականատեր:

Գրավոր նյութերի կիրառման պարագայում նյութի աղբյուրը («yourlibrary.am» կայքը) նշելը պարտադիր է: Տեսողական նյութերի կիրառման պարագայում արգելվում է ջնջել ընկերության տարբերանշանը, տարբերանշանի բացակայության դեպքում նյութի աղբյուրը («yourlibrary.am» կայքը) նշելը պարտադիր է:

Կայքի բովանդակության օգտագործման հատուկ դեպքերի համար խնդրում ենք դիմել մեզ՝ նամակ ուղարկելով community@yourlibrary.am էլ․ հասցեին:

bottom of page