Գաղտնիության քաղաքականություն
"Your Library"-ն («մենք», «մեր» և/կամ «մեզ») գնահատում է այն անհատների տվյալների գաղտնիությունը, ովքեր օգտագործում են կայքը, բաժանորդագրությունը և/կամ հարակից ծառայությունները: Այս գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է, թե ինչպես ենք մենք հավաքագրում և օգտագործում մեր օգտվողների տվյալները: Օգտվելով մեր ծառայություններից ՝ Դուք համաձայնում եք սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված տվյալների հավաքագրման, տրամադրման և օգտագործման գործընթացների հետ: Բացի գաղտնիության քաղաքականությունից, մեր ծառայությունների օգտագործումը կարգավորվում է նաև Ընդհանուր դրույթներ և պայմաններով:
Տեղեկատվություն, որը մենք հավաքագրում ենք․
Մենք կարող ենք Ձեզանից կամ Ձեր մասին տարբեր տեղեկություններ հավաքել տարբեր աղբյուրներից, ինչպես նկարագրված է ստորև:
Եթե Դուք չեք տրամադրում անհրաժեշտ տեղեկություններն ըստ պահանջի, Ձեզ կարող է չթույլատրվել օգտվել մեր ծառայություններից, եթե այդ տեղեկատվությունը անհրաժեշտ է ծառայությունների մատուցման համար։
Ինչպե՞ս ենք մենք հավաքագրում տեղեկություններ․
Մենք Ձեզանից տեղեկություններ ենք հավաքագրում, երբ Դուք
-
լրացնում եք «Բաժանորդագրություն» բաժնում անհրաժեշտ ինֆորմացիան,
-
այցելում եք մեր կայք:
Նշված միջոցներով ստացված տեղեկությունները համարվում են անձնական տվյալներ: Անձնական տվյալները հասանելի են դառնում այն պահից, երբ Դուք կատարում եք վերոնշյալ գործողությունները: IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումն ինքնաշխատ կատարվում է այն պահին, երբ Դուք այցելում եք կայք:
Ի՞նչ նպատակով ենք մենք օգտագործում Ձեր տվյալները․
Ձեզնից հավաքագրված տվյալները մենք կարող ենք օգտագործել հետևյալ նպատակներով.
-
ինքնության հաստատում,
-
անհատական ծառայությունների տրամադրում, այդ թվում վճարային,
-
հասկանալ և վերլուծել, թե ինչպես եք Դուք օգտագործում մեր ծառայությունները, մշակել նոր ապրանքներ, ծառայություններ, հնարավորություններ ու գործառույթներ,
-
Ձեզ հետ կապի հաստատում՝ Ձեր հարցերի քննարկման, նոր առաջարկությունների ներկայացման կամ ինֆորմացիայի փոխանցման նպատակով,
-
մեր ծառայությունների վերաբերյալ էլ․ նամակների, հաղորդագրությունների և ծանուցումների ուղարկում,
-
բացահայտել և կանխել խարդախություններն ու արձագանքել հնարավոր անվտանգության խնդիրներին,
-
սպասարկման որակի բարձրացում,
-
կայքի բարելավում և ներքին գործնական նպատակներ,
-
պայմանների կամ դրույթների փոփոխության մասին տեղեկացում:
Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները․
Ձեր անձնական տվյալները պաշտպանված ցանցերում են և հասանելի են միայն սահմանափակ քանակի մարդկանց, որոնք նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:
Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց․
Մենք Ձեր անձնական տվյալները չենք փոխանցում երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Կայքի աշխատանքներն իրականացնող մեր գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են մեզ կայքի շահագործման, գործունեության իրականացման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Մենք կարող ենք նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ ելնելով կայքի քաղաքականության կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից:
Փոփոխություններ Գաղտնիության քաղաքականության մեջ․
Մենք իրավունք ունենք ցանկացած պահի առանց նախապես տեղեկացնելու միակողմանիորեն փոփոխելու Գաղտնիության քաղաքականությունը, որը հրապարակվում է կայքում և նման փոփոխությունից հետո կայքից օգտվելու դեպքում Դուք ինքնաբերաբար համաձայնում եք փոփոխված տարբերակին: