Read, Grow, Communicate...
“Your Library”-ն ստեղծում է գրքասերների համայնք, որի անդամները մասնակցում են տարատեսակ գրքային միջոցառումներին, ինչպիսին են գրքերի ակումբ-քննարկումները, ժամանակակից հեղինակների հետ հանդիպումներն ու շնորհանդեսները։
“Your Library”-ի բաժանորդագրությամբ Դուք կստանաք հետևյալ առավելությունները՝
Գրքերի ակումբներ և քննարկումներ, հանդիպումներ հեղինակների հետ
Նոր համախոհ ընկերներ
Նվիրատվություն
Բաժանորդագրվելով “Your Library” համայնքին՝ Դուք օգնում եք ստեղծել լուսավոր ապագա առողջական լուրջ բարդություններ ունեցող երեխաների համար, քանի որ Ձեր բաժանորդային վճարի մի մասը փոխանցվում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին:
Դուք ամսական վճարում եք 890 դրամ, որից 100 դրամը ուղղվում է նվիրատվության։
Բաժանորդագրություն
Բաժանորդագրվե՛ք և դարձե՛ք գրքի սիրահարների “Your Library” համայնքի անդամ, տարատեսակ գրքերի ակումբների ու քննարկումների մասնակից:
Բաժանորդագրվելով հարթակում՝ Դուք վճարելու եք ամսական 890 դրամ:
-
Ինչպե՞ս միանալ “Your Library”-ին։Անցե՛ք կայքի «Բաժանորդագրություն» էջ ՝ պարզապես սեղմելով "Միանալ" կոճակին, Ձեզ կառաջարկվի մուտքագրել Ձեր անունը, էլ.փոստի հասցեն, հեռախոսահամարը և ընտրել այն ժանրերը, որոնք նախընտրում եք կարդալ: Եվ վերջ, ամեն բան արված է։
-
Ես արդեն իսկ գրանցվել եմ: Ի՞նչ է անհրաժեշտ անել հիմա և ինչպե՞ս է գործում բաժանորդագրությունը:Ահա թե ինչ եք ստանում բաժանորդագրությամբ՝ “Your Library”-ի կողմից պարբերաբար կազմակերպվում են տարատեսակ գրքերի ակումբներ, քննարկումներ, շնորհանդեսներ ու հանդիպումների գրքերի հեղինակների հետ։ Դրանց մասին համայնքի անդամներին հավելյալ տեղեկացվում է էլեկտրոնային նամակով, ինչը հնարավորություն է տալիս մշտապես տեղեկացված լինել ու մասնակցել ամենագրքային միջոցառումներին։
-
Ինչպե՞ս մասնակցել գրքերի ակումբներին և քննարկումներին:Մենք Ձեզ, որպես համայնքի անդամի, մշտապես տեղեկացնում ենք առաջիկա միջոցառումների մասին՝ փոխանցելով բոլոր մանրամասները։
-
Ինչպե՞ս կարող եմ ես դառնալ բարերար իմ բաժանորդային վճարի միջոցով:Ձեր ամսական վճարից մոտ 100 դրամ է ուղղվում Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որը ֆինանսավորում է առողջական ծանր բարդություններ ունեցող երեխաների բուժումը: